Ավստրալիայի կառավարությունը տեղեկացրել է, որ Կիևին տրամադրված M1A1 Abrams մակնիշի տանկերի առաջին խմբաքանակը արդեն իսկ Ուկրաինայում է։
«Էնթոնի Ալբանիզի կառավարությունը շարունակում է հաստատակամորեն աջակցել Ուկրաինային՝ Abrams տանկերի տրամադրման միջոցով»,- նշված է Ավստրալիայի պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են Կիևին ընդհանուր առմամաբ 49 միավոր M1A1 Abrams տանկ տրամադրել։ Թե դրանցից քանիսն է արդեն Ուկրաինայում, պաշտոնական Կանբերան չի հստակեցնում։