«Եթե Երևանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ որոշ առումներով քաղաքական մեկուսացման մեջ»,- այսօր Շուշիի մեդիաֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ֆորումի բացումն, ի դեպ, տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Արցախի խորհրդարանի շենքի տեղում կառուցված համալիրում:
«Ցավոք սրտի հայկակական կողմում վերջին հինգ տարիներին որևէ աշխատանք այս ուղղությամբ չի իրականացվել։ Այս հարցը կանխամտածված կերպով դուրս է բերվում օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու շանսերը կհավասարվեն զրոյի»,- պնդել է Ադրբեջանի նախագահը։