Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, ադրբեջանական կողմը նման առաջարկ արել է Աբու Դաբիում, այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում, մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլորի էջերի նախաստորագրումը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը՝ կրկնելով Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: