Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել «բարբարոսությունը» Գազայում՝ խոսելով տարածքի միակ կաթոլիկ եկեղեցու վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի մասին, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, մի քանիսը վիրավորվել են, այդ թվում՝ ծխական քահանան։
Այսօր, զոհերի անունները մեկ առ մեկ բարձրաձայնելուց հետո, Լեո 14-րդը կոչ է արել միջազգային հանրությանը «պահպանել մարդասիրական իրավունքը և հարգել քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունը, ինչպես նաև բնակչության բռնի տեղահանման արգելքը»։