Ճապոնիայում խորհրդարանի վերին պալատի ընտրություններ են, որտեղմ, ըստ հարցումների, իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ու նրա կոալիցիոն գործընկերները կորցնում են մեծամասնությունը, ինչը կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել Շիգերու Իշիբայի կառավարության համար։
Ըստ էքզիթ-փոլերի, լիբերալ-դեմոկրատները և նրանց դաշնակիցները 124 տեղերից մոտ 40-ն են ստանում՝ մեծամասնությունը պահպանելու համար անհրաժեշտ առնվազն 50-ից։
Փոխարենը, ըստ հարցումների, մեծ է նորաստեղծ աջակողմյան, պոպուլիստական «Սանսեյտո» (Ճապոնիան՝ առաջինը) կուսակցության համեմատական հաջողությունը, որը կարող է մինչև 20 տեղ շահել վերին պալատում՝ դառնալով երկրորդ ամենամեծ ընդդիմադիր ուժը։