Կրեմլում տեղյակ են Ուկրաինայի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունը, թե Կիևը չպետք է հաշտվի սեփական հողերի օկուպացիայի հետ։
«Մեզ հայտնի է Ուկրաինայի հարցում Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը։ Այստեղ մեր կարծիքները չեն համընկնում։ Ի սկզբանե նախագահԱլիևը նման դիրքորոշում է որդեգրել և սկզբից ի վեր մենք համաձայն չէինք դրա հետ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինային աջակցելու վերաբերյալ Ալիևի նախօրեի հայտարարությունը։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումների տարբերությունները «չեն խոչընդոտի երկկողմ հարաբերություններին և փոխադարձ շահերին»։