Ռուսական կողմը կրկին հարվածել է Ուկրաինային. կա մեկ զոհ

Ռուսական կողմը հուլիսի լույս 22-ի գիշերը կրկին հարված է հասցրել Ուկրաինային։ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում բազմահարկ շենք է վնասվել ուղղորդվող ավիառումբերի հարվածի հետևանքով։ Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոյի խոսքով՝ զոհվել է 10-ամյա երեխա, ևս հինգ մարդ վիրավորվել է։

Սլավյանսկի քաղաքապետ Վադիմ Լյախը հայտնել է, որ քաղաքում վնասվել են բազմահարկ շենք, մանկապարտեզ, վարչական շենք, Դոնբասի պետական մանկավարժական համալսարանի շենքը և մեքենաներ։ Վիրավորվել է հինգ մարդ։

Սումիում ավիահարվածի հետևանքով վնասվել է հինգ բնակարանային շենք, 18 մեքենա և առևտրի կենտրոն։ Վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 12 մարդ։

Ռուս զինվորականները Օդեսային հարվածել են անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով կայանատեղիներից մեկում մեքենաներ են այրվել, վնասվել է խանութ։ Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է։