Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ յոթ շրջանում խոցվել է 74 անօդաչու թռչող սարք։
Գերատեսչության տվյալներով՝ Մոսկվայի մարզում խոցվել է 23 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Կիև գյուղի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Շերեմետևո, Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել հարձակման պատճառով։ РБК-ի փոխանցմամբ՝ Շերեմետևոյում տասնյակ չվերթներ են չեղարկվել։
Ռոստովի մարզի վրա խոցվել է 12 անօդաչու թռչող սարք։ Մարզի նահանգապետ Յուրի Սլյուչարի խոսքով՝ Օկտյաբրսկի գյուղական շրջանի Կամենոլոմնի գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ծաղկի խանութում և երկաթուղային կայարանի տանիքում։ Երեք մարդ տարհանվել է կառավարման կենտրոնից:
Կրասնոսուլինսկի շրջանի Ռակովո գյուղում ԱԹՍ բեկորներից վնասվել է մասնավոր տուն, ամառային խոհանոց և երկու մեքենա։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ևս 14 անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկի, 10-ական՝ Բրյանսկի և Կալուգայի մարզերի, 4-ական՝ Տուլայի մարզի և 1-ական՝ Լիպեցկի մարզի ուղղությամբ։