Կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ։
Երկքաղաքացի 72-ամյա տարեց տղամարդու արտահայտությունները հանցագործություն որակած իրավապահներին փաստաբանը հիշեցնում է իշխանական պատգամավորների մասին:
Նարեկ Կարապետյանը նշել է, թե հաշվի առնելով հենց արհեստավարժության սկզբունքը, նոր ուժը կարող է ավելի պրոֆեսիոնալ կառավարել:
«Եթե իշխանությունները շարունակեն էն, ինչ որ հենց հիմա անում են, հենց էդպես էլ ավարտվելու էս ամեն ինչը, բայց դրա արդյունքում իրենք հնարավորություն կունենան մի հատ էլ վերընտրվելու», - ընդգծում է էդմոն Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր չշրջանցեց նաև քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը, պնդելով՝ Հայաստանը խոպան չէ:
Ո՞րն է Սիմիդյանի պաշտոնանկության պատճառը, ինչո՞ւմ է թերացել և ինչո՞ւ է Փաշինյանի ընտրությունը կանգ առել իր գլխավոր խորհրդականի վրա, այս հարցերի պատասխաններն առայժմ չկան:
Ըստ նախագծի՝ այս պահի վարձատրությունը, որ շուրջ 1 միլիոն դրամ է, համարժեք չէ նրանց բարձր կարգավիճակին, աշխատանքի ծավալին ու պատասխանատվության աստիճանին:
Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանում: Թե ինչ հոդվածով կամ հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել, նույնպես մինչ այս պահը հստակ չէ:
Մինչև վերջին րոպեն՝ օրենքով սահմանված 72 ժամն անցկացնելով անազատության մեջ, անցած շաբաթ մեծ աղմուկով ձերբակալված դաշնակցականներն ազատ արձակվեցին:
ԱԱԾ մեկուսարանում շուրջ մեկ ամիս գտնվող գործարարն այսօր հայտարարեց նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին:
Բեռնել ավելին