Մատչելիության հղումներ

Լայնածավալ անտառային հրդեհներ Արցախում


Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվում տեղայնացնել 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում ծագած անտառային հրդեհները։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական աղբյուրները՝ նշելով, որ Մարտակերտի (ադրբեջանական վարկածով՝ Աղդերե) և Աղդամի շրջաններում նախօրեին ծագած հրդեհների դեմ պայքարում երկու ուղղաթիռ է ներգրավվել։

Ըստ APA գործակալության՝ հրդեհների հիմնական օջախները Մարտակերտի շրջանի Սրխավենդ և Աղդամի շրջանի Յենի Ղարալար ու Էլիաղալի գյուղերի մերձակայքում են։

«Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում են բարդ ռելիեֆը և ուժեղ քամին», - հայտարարել են Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG