«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան, հայտնում են Քննչական կոմիտեից։ Հարկեր, տուրքեր թաքցնելու քրեական վարույթների շրջանակում իրավապահները երեկ քննչական գործողություններ էին իրականացնում մարզական ակումբներում։
Թե ինչ չափի հարկերի թաքցնելու մասին է խոսքը, ՔԿ-ից չեն հայտնում, միայն հաղորդելով, թե քրեական վարույթն առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու հիմքով է հարուցվել։
Գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով ընթացող նախաքննությունը։
«Գոլդս ջիմ»-ից ևս դեռ հրաժարվում են մեկնաբանություններից՝ խոստանալով ավելի ուշ հայտարարությամբ հանդես գալ։