Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում կմեկնարկեն այսօր երեկոյան


Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կմեկնարկի այսօր երեկոյան Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն՝ իր դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։

Ավելի վաղ բանակցությունների կազմակերպմանը ներգրավված թուրքական աղբյուրները պնդել էին, թե այսօրվա հանդիպումն առավելապես «տեխնիկական բնույթ է կրելու և դրա ընթացքում քննարկվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսին են օրինակ գերիների փոխանակումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը»։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքով, սակայն, Ստամբուլում քննարկվող հարցերի թվում են լինելու նաև պատերազմի դադարեցմանն ուղղված ուկրաինական և ռուսական հուշագրերի նախագծերը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG