Հուլիսի լույս 21-ի գիշերը ռուսական կողմը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային։
Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ Դարնիցկի շրջանում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքի և ոչ բնակելի շենքի տանիքում, ինչպես նաև սուպերմարկետում։ Շևչենկովսկի շրջանում հրդեհվել են շենքեր, Դնեպրովսկի շրջանում՝ առևտրի կենտրոններ, անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են մանկապարտեզի տարածքում, Սոլոմենսկի շրջանում՝ հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի շենքում և պահեստներում։
Տկաչենկոյի խոսքով՝ Կիևում մեկ մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Բացի այդ, Կիևում վնասվել է Լուկյանովսկա մետրոյի կայարանի մուտքը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ կայարանը փակ է մուտքի և ելքի համար: Գնացքները անցնում են առանց կանգառների: Մետրոյի մյուս կայարանները գործում են սովորականի պես: