Մատչելիության հղումներ

Ռուսները հարձակվել են Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա, զոհվել է 2, վիրավորվել՝ 7 մարդ

Լրացված

Ուկրաինա - Ռուսների հարվածին հաջորդած հրդեհ Խարկովում, հուլիս, 2025թ.
Ուկրաինա - Ռուսների հարվածին հաջորդած հրդեհ Խարկովում, հուլիս, 2025թ.

Այս գիշեր ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա, 2 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել:

Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Զապորոժիեի շրջանում «Շահեդ» անօդաչուներով գրոհի հետևանքով հրդեհներ են բռնկվել, տուժել է 79-ամյա տղամարդ:

Բացի այդ, ըստ Իվան Ֆյոդորովի, ռուս զինվորականները կառավարվող ավիառումբերով հարվածել են Ստեպնոգորսկ համայնքի բնակելի համալիրին, ինչի հետևանքով մի քանի բազմահարկ շենքերում հրդեհներ են բռնկվել, զոհվել է 64-ամյա տղամարդ:

Ռուսները անօդաչուներով հարձակվել են նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանի վրա: Ըստ ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի, վնասվել է տրանսպորտային ձեռնարկություն, զոհվել է 52-ամյա տղամարդ, ևս երկու մարդ վիրավորվել է:

Խարկովի մարզի Չուգուև քաղաքում հարձակվել են բնակելի միկրոշրջանի վրա, հաղորդել է քաղաքապետը: Ըստ Գալինա Մինաևայի՝ 4 մարդ վիրավորվել է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերը երկրի տարածաշրջաններում խոցվել կամ վնասազերծվել են 73 անօդաչու թռչող սարքեր, դրանցից 10-ը՝ Մոսկվայի մարզի տարածքում, 3-ը թռչում էին Մոսկվայի ուղղությամբ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG