Երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, կոչ են անում անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում

Գազայի հատված - Պաղեստինցիները տեղափոխում են մարդասիրական օգնության սպասելիս Իսրայելի զինուժի կրակից զոհվածների դիերը, 20-ը հուլիսի, 2025թ.

Մեծ Բրիտանիան և շուրջ երկու տասնյակ այլ երկրներ երկուշաբթի օրը համատեղ հայտարարությամբ կոչ են արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում՝ ընդգծելով, որ Իսրայելի կառավարության՝ մարդասիրական օգնություն տրամադրելու մոդելը «վտանգավոր է, հարուցում է անկայունություն և զրկում Գազայի բնակիչներին իրենց մարդկային արժանապատվությունից»։

«Մենք միավորվել ենք մեկ պարզ և անհետաձգելի նպատակի շուրջ. պատերազմը Գազայում պետք է անհապաղ ավարտվի», - հայտարարում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի և մի շարք այլ երկրների արտգործնախարարները։

«Մենք պատրաստ ենք հետագա քայլեր ձեռնարկել անհապաղ հրադադարի և իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի համար անվտանգության ու խաղաղության քաղաքական ուղու աջակցության համար», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազայում առնվազն 85 մարդ է մահացել՝ սնունդ ստանալու փորձի ժամանակՍովը Գազայում աղետալի մակարդակի է հասել. «Համաս»Գազայում իսրայելական հրթիռի հարվածի հետևանքով կա առնվազն ութ զոհԻսրայելի հարվածներից Գազայում դարձյալ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ են զոհվել ՄԱԿ. Գազայում հումանիտար օգնություն ստանալիս մայիսի վերջից գրեթե 800 մարդ է սպանվել