ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ

ՀԷՑ կառույց, արխիվային լուսանկար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ, «Ազատությանը» փոխանցեցին նախարարության լրատվականից:

Հանձնաժողովը պետք է որոշի վարույթ հարուցել և ուսումնասիրել հաղորդումը: Հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը «Ազատությանն» ասաց՝ դեռ որոշում չկա:

«Ազատության» տեղեկություններով՝ ՀԷՑ կառավարչի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետորսյանն է, որն այսօր ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից: Լիանա Ազիզյանն այս հարցին չպատասխանեց, ասաց՝ տեղեկություններ չունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարել էր, որ այս փուլում պետք է վերցնեն ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնեն:

ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը վարչապետն սկսեց, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանեց Փաշինյանի արշավից ու հայտնվեց բանտում:

Այսօր առավոտյան էլ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարին: Պաշտոնական հաղորդագրությամբ ընդհանուր տեղեկություններ են հայտնում, թե էլեկտրական ցանցերի հետ կապված հարցեր են քննարկել: Խաչատուրյանը կարևորել է կայուն ու անվտանգ գործունեությունը, հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ նրան է ներկայացրել իրենց աշխատանքները: Հաղորդագրությունում այլ մանրամասներ չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնիցՎահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը քննարկել են ՀԷՑ-ի հետ կապված հարցերՀԷՑ-ի պետականացումից հետո ընկերության կառավարումը հնարավոր է այլ կազմակերպության պատվիրակվի. ՓաշինյանԸնդդիմությունը «ՀԷՑ-ի օրենքը» վիճարկում է Սահմանադրական դատարանումՀԷՑ-ն առաջարկել է լրացուցիչ 7 մլրդ դրամի ներդրում, ՀԾԿՀ-ն մերժել է. ընկերության արձագանքը