Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերի նոր առաջխաղացում Սումիի մարզում


Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ուկրաինայի Սումիի մարզում արձանագրած նոր առաջխաղացման մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ «Հյուսիս» զորախմբի մարտիկները «ակտիվ գործողությունների շնորհիվ վերահսկողություն են սահմանել Սումիի մարզի Վարաչինո ավանի նկատմամբ»:

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ Վարաչինոն ընդամենը 62 բնակիչ ունի։ Բնակավայրը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանից մոտ 7 և մարզկենտրոն Սումիից 22 կիլոմետր հեռավորության վրա։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG