Մատչելիության հղումներ

Ռուսական կողմն անցած գիշեր ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինային


Ռուսական կողմն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային։

Սումիում, ըստ քաղաքի քաղաքապետ Արտյոմ Կոբզարի, քաղաքացիական օբյեկտները ենթարկվել են հարձակման, որի արդյունքում քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ «Որոշ բժշկական հաստատություններ աշխատում են գեներատորների վրա։ Բոլոր ծառայություններն արդեն աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ», - գրել է նա։

Կրիվոյ Ռոգում վնասվել են ձեռնարկություն, տներ, վեց բազմահարկ շենք, մասնավոր ձեռնարկություն, կրթական հաստատություն, վարչական շենք, եկեղեցի, մարզական համալիր և մեքենաներ, հայտնել է քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը։

Նիկոպոլի շրջանում, ըստ նրա, ծանր հրետանուց գնդակոծվել են Մարգանեց և Պոկրովսկ համայնքները։ Վնասվել է երկու տուն։

Հուլիսի 22-ի երեկոյան ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Վելիկի Բուրլուկ գյուղի շուկային։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ մոտ 500 քառակուսի մետր մակերեսով առևտրային տաղավարներ են հրդեհվել, հրդեհը մարվել է։ Բացի այդ, վնասվել է փոստային բաժանմունքի շենքը և այլ առևտրային օբյեկտներ։ Տուժել է մեկ կին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG