Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան, հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ նրանք կհանդիպեն Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
«Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը և երկու ԵՄ առաջնորդները համատեղ կնախագահեն Չինաստան-ԵՄ 25-րդ գագաթնաժողովում», - ասված է հաղորդագրությունում: