Մատչելիության հղումներ

Ճապոնիայում իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում


Ճապոնիայում կառավարող կոալիցիան, որի կազմում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Կոմեյտո» կուսակցությունը, կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներով կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում: Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը և նրա կոալիցիոն գործընկեր «Կոմեյտո»-ին երեք տեղ է պակասել 248-տեղանոց վերին պալատում մեծամասնությունը պահպանելու համար, հայտնում է AP-ը:

Չնայած ընտրությունների արդյունքներին, լրատվամիջոցի փոխանցմամբ, Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ կմնա իր պաշտոնում՝ շարունակելու պայքարը գնաճի և ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերի նման մարտահրավերների դեմ։

Իշիբան, ըստ լրատվամիջոցի, ասել է, որ լուրջ է վերաբերվում արդյունքներին, սակայն իր առաջնահերթությունն է՝ խուսափել քաղաքական վակուումից և դիմակայել առաջիկա մարտահրավերներին, ներառյալ ԱՄՆ-ի հետ մաքսային համաձայնագրի վերջնաժամկետը՝ օգոստոսի 1-ը։

«Թեև ցավով եմ ընդունում ընտրությունների արդյունքների նկատմամբ իմ լուրջ պատասխանատվությունը, կարծում եմ՝ պարտավոր եմ կատարել իմ պարտականությունը երկրի և ժողովրդի հանդեպ, որպեսզի չթողնեմ, որ քաղաքականությունը կանգ առնի կամ ուղղություն կորցնի», - ասել է Շիգերու Իշիբան։

Նա հայտնել է, որ հույս ունի հասնել փոխշահավետ համաձայնության և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG