Այսօր երեկոյան Ստամբուլի Չիրաղան պալատում մեկնարկող ռուս-ուկրաինական բանակցությունների սկզբնական հատվածին կմասնակցի նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Լրատվամիջոցը նաև չի բացառում, որ Ֆիդանից բացի հանդիպմանը մասնակցեն մի շարք այլ թուրք պաշտոնյաներ, այդ թվում՝ Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը և Պաշտպանության նախարարության մի շարք ներկայացուցիչներ։
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն արդեն իսկ ժամանել են Թուրքիա։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ռուսականը՝ նախագահ Պուտինի հատուկ բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։