Գազայում կիրակի օրը առնվազն 85 մարդ է մահացել՝ սնունդ ստանալու փորձի ժամանակ, Associated Press-ի փոխանցմամբ՝ հայտարարում է տարածքի առողջապահության նախարարությունը։
Առավելագույն զոհերի թիվը գրանցվել է հյուսիսային Գազայում՝ ամենաողբալի պայմաններով ապրող բնակիչների շրջանում. Առողջապահության նախարարության տվյալների բաժնի ղեկավարն Associated Press-ին ասել է, որ առնվազն 79 պաղեստինցի է զոհվել Զիքիմ անցակետով օգնություն բերող բեռնատարներին հասնելու փորձի ընթացքում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ 25 բեռնատար օգնություն է մուտք գործել, նրանց դիմավորել են հսկայական ամբոխներ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի պաշտոնյան, խոսելով անանունության պայմանով, ասել է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել ամբոխի ուղղությամբ, որը փորձել է սնունդ վերցնել։