Մատչելիության հղումներ

Ուկրաինացի նախկին բարձրաստիճան ոստիկանին Իսպանիայում մահացած են գտել


Իսպանացի ոստիկաններ, արխիվ
Իսպանացի ոստիկաններ, արխիվ

Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պաշտոնյա Իգոր Գրուշևսկուն մահացած են գտվել իսպանական Վիլյախոյոսայի Կալա Ալտա բնակելի համալիրում։ Այդ նույն համալիրում է սպանվել ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովը, որը 2024 թվականի փետրվարին անցել էր Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։

«Ուկրաինսկա պրավդա»-ն, հղում անելով իսպանական El Espanol պարբերականին, նշում է, որ Գրուշևսկին մահացել է անհասկանալի հանգամանքներում․ նրա մարմինը առանց բռնության ակնհայտ նշանների հայտնաբերվել է բնակելի համալիրի լողավազանում։

61-ամյա Գրուշևսկին Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության, իսկ ավելի ուշ՝ Ազգային ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG