Ալիևը դարձյալ խոսում է «Զանգեզուրի միջանցքից», Հայաստանին զգուշացնում «քաղաքական մեկուսացմամբ»

«Եթե Երևանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ որոշ առումներով քաղաքական մեկուսացման մեջ»,- այսօր Շուշիի մեդիաֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ֆորումի բացումն, ի դեպ, տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Արցախի խորհրդարանի շենքի տեղում կառուցված համալիրում:

«Ցավոք սրտի հայկակական կողմում վերջին հինգ տարիներին որևէ աշխատանք այս ուղղությամբ չի իրականացվել։ Այս հարցը կանխամտածված կերպով դուրս է բերվում օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու շանսերը կհավասարվեն զրոյի»,- պնդել է Ադրբեջանի նախագահը։

Your browser doesn’t support HTML5

Ալիևը՝ «Զանգեզուրի միջանք»-ի մասին